Friday, April 6, 2012

სასწავლო პროექტი


       Նախագծի    անվանումը
Նորագույն  շրջանի  գրականություն
      Նախագծի  հիմնական  թեման
Եղիշե  Չարենցի<<Տաղարանը>>որպես  միասնական  բանաստեղծությունների  շարք
     Նախագծի   նպատակը
ՈՒսուցանել  հայ  հանճարեղ  բանաստեղծ   Չարենցի<<Տաղարանը>>,որին  հատուկ  են  Սայաթ Նովյան  զգացմունքայնությունը  և  ոճական  գուներանգները
    Նախագծի  էֆեկտիվությունը
Թեման  լավ  յուրացնելու  համար  կարդալ  ամբողջ  շարքը,ցույց  տալ  առանձին   տաղերի  կապն ու  անցումը:Ընտրել   առանձին  տաղեր  ,որոնք  պետք  է  սովորեն անգիր,ինչպես`<<Էլի գարուն  կգա>>,<<Կուզեմ հիմի  փչե  զուռնեն>>,<<Երազ տեսա>>,<<Ամեն տեսակ երգ երգեցի>>,<<Ես իմ անուշ Հայաստանի>>:
    Նախագծի ընթացքը
Աշակերտները  ներկայացնում են  Չարենցի  կյանքը  այն  կապելով  <<Տաղարանի>>ստեղծագործության  պատմությանը:Ներկայացնում  ամբողջ  շարքը  որը  նվիրված  է  Արփենիկ  Չարենցին:Արտահայտիչ  արտասանում  են  բանաստեղծությունները:Հնչում են  համապատասխան  երգերը:<<Ես իմ անուշ Հայաստանին>>երգում են նախագծո բոլոր  մասնակիցները:Ներկայացնում են ասույթներ  նվիրված Չարենցի ստեղծագործություններին:
    Մասնակիցների  հասակը
Նախագծում  ընդգրկված  են  11-րդ  և  12-րդ դասարանների  աշակերտները
    Նախագծի  տևողությունը  ՝2ժամ
     Ստացվող  արդյունքը
Բանաստեղծական   շարքի  յուրացումը  արդյունավետ  անելու  համար՝
  ա)զուգահեռ  կարդալ  Սայաթ  - Նովայի  բանաստեղծություններից
    բ) ստեղծել  <<Ես իմ անուշ  Հայաստանի>>բանաստեղծության  էպիֆիզմը
  գ )վերստին   կարդալ  Մ.Սարյանի  և   Վ .Սարոյանի  ասույթնեը  վերոհիշյալ                                  բանաստեղծության  վերաբերյալ  ;
 
  
Նախագծի  ռեսուրսները
ա)երգերի   ձայնասկավառակ
բ)երաժշտական  կենտրոն
գ)գրքեր,մատիտներ,նկարչական տետրեր
դ)Հայաստանի  բնությունը  պատկերող  նկարներ
Առարկայի  առարկայական  կապը
ա)նկարչություն 
բ)երաժշտություն
Նախագծի  հեղինակ՝
Ավագյան  Ալլա
Հեղինակի  էլեկտրոնային  փոստը
allaavakyan@gmail.com
 


No comments:

Post a Comment